Skip to main content

ՀՏՀ

Հաճախ տրվող հարցեր

Չե՞ք գտնում ձեր ուզածը:

Տեխնիկական լրացուցիչ օգնություն ստանալու համար այցելեք մեր Օգնության կենտրոն։

Արդյո՞ք Outline-ը VPN է։

Ոչ, Outline-ը VPN չէ։ Այն թույլ է տալիս բոլոր օգտատերերին կարգավորել և կառավարել սեփական VPN սերվերը։

Ինչո՞ւ է ավելի դժվար արգելափակել Outline-ը, քան սովորական VPN-ը։

Outline-ն օգտագործում է «առանց ձեռքսեղմման» ոչ հատուկ հաղորդակարգ, որը դժվար է հայտնաբերել՝ ի տարբերություն ստանդարտ VPN հաղորդակարգերի, որոնք հեշտությամբ կարելի է նույնականացնել և արգելափակել։

Մուտքի մասնավոր բաշխում՝ ի տարբերություն հանրային VPN-ների, որտեղ գրաքննողը հեշտությամբ կարող է ստանալ սերվերների ցանկը, որոնք ուզում է արգելափակել։

Եթե սերվերն արգելափակվում է, Outline-ի միջոցով հեշտությամբ կարելի է նորից ստեղծել այն։

Ես ներբեռնել եմ Outline հավելվածը, սակայն չունեմ մուտքի բանալի։ Որտե՞ղ կարող եմ գտնել այն։

Մուտքի բանալիները կարող են ստեղծվել միայն Outline Manager հավելվածից։ Եթե գիտեք որևէ մեկին, ով սերվեր է կարգավորել՝ օգտագործելով Outline Manager-ը, դիմեք նրան կամ կարգավորեք ձեր սեփական սերվերը և ինքներդ ձեզ ուղարկեք մուտքի բանալի։

Outline-ը ապահո՞վ է։
Outline-ը ստուգվել է երկու անկախ ընկերությունների կողմից, որոնք տեղեկատվության անվտանգության աուդիտորներ են։ Ծանոթացեք նրանց հաշվետվություններին՝ Radically Open Security (2018 թ․ մարտ, 2022 թ․ դեկտեմբեր), Cure53 (2018 թ․ դեկտեմբեր, 2024 թ․ հունվար
Ես անհանգստանում եմ իմ տվյալների գաղտնիության համար։ Ի՞նչ տեսակի տեղեկություններ եք դուք հավաքում։
Outline-ն անձնական տեղեկություններ չի հավաքում առանց ձեր համաձայնության։ Ծառայությունը նաև չի հավաքում տեղեկություններ այն մասին, թե ինչ կայքեր եք դուք այցելել, ում և ինչի հետ եք հաղորդակցվում։ Մեր կողմից հավաքվող տեղեկությունների մասին ավելին իմանալու համար կարդացեք օգնության բաժնի այս հոդվածը։ Եթե դուք ամպային ծառայության հաշիվ եք ստեղծում կամ մուտք եք գործում հաշիվ Outline Manager-ի միջոցով, մենք չենք ստանում ձեր կողմից ամպային ծառայությունների մատակարարին տրամադրված տեղեկությունները, օր․՝ ձեր էլ. հասցեն, անունը, վճարային տվյալները և վճարման մանրամասները։
Ինչպե՞ս ընտրել ամպային ծառայություն։

Ընտրեք ամպային ծառայություն, որը համապատասխանում է ձեր կարիքներին և բյուջեին։ Google և Amazon Web Services մատակարարները վստահելի են։ Digital Ocean-ն առաջարկում է առավել մատչելի ամսական սակագնային պլաններ, և շատ օգտատերեր ասում են, որ այս ծառայության կարգավորումն ամենահեշտն է։

Ինչպե՞ս տրամադրել մուտքի բանալի։

Դուք կարող եք տրամադրել մուտքի բանալիներ անմիջապես Outline Manager-ից։ Եթե սեղմեք «Տրամադրել մուտքի բանալի» կոճակը, կբացվի հրավեր՝ պատրաստի հաղորդագրությամբ։ Այն ներառում է ցուցումներ՝ ինչպես ընդունել բանալին, ներբեռնել սպասառու հավելվածը և միանալ ձեր Outline սերվերին։ Ստացողին մուտքի բանալի և ցուցումներ ուղարկելու համար դուք պետք է իմանաք նրա էլ. հասցեն կամ հեռախոսահամարը։

Շատ VPN-ներ անվճար են։ Ինչո՞ւ պետք է վճարեմ՝ Outline-ի միջոցով իմ սեփական VPN սերվերը ստեղծելու համար։

Գոյություն ունեն բազմաթիվ անվճար VPN-ներ, և դուք չգիտեք, թե ում են հասանելի ձեր տվյալները։ Շատ անվճար VPN-ներ փոխանցում կամ վաճառում են ձեր տվյալները, հետևում են ձեր առցանց գործողություններին։ Անվտանգության որոշ փորձագետների կարծիքով՝ հայտնի անվճար VPN-ներից շատերը պարունակում են բեքդոր, որի միջոցով ձեր տվյալները հասանելի են դառնում իշխանություններին կամ այլ վերահսկող մարմինների։ Անվճար VPN-ների մեծ մասը նաև հեշտ է հայտնաբերել և արգելափակել։

Արդյո՞ք կարող եմ օգտագործել կամ կրկնօրինակել Outline ապրանքանիշը։
Outline-ը անվճար և բաց կոդով ծրագիր է։ Outline ապրանքանիշը պատկանում է Jigsaw-ին և առանց համապատասխան արտոնման չպետք է օգտագործվի։ Այս ուղեցույցում նկարագրվում է, թե ինչպես խուսափել Outline-ի և Jigsaw-ի հետ ձեր փոխգործակցության վերաբերյալ պոտենցիալ ապակողմնորոշիչ պնդումներից կամ սխալ բնութագրումներից և ինչպես ճիշտ օգտագործել ապրանքային նշանի հաստատված տարրերը։
Ո՞ւմ է պատկանում Outline-ը, և ո՞վ է այն սպասարկում

2026 թվականին Outline-ի սեփականության իրավունքը փոխանցվեց Outline Foundation-ին, որն անկախ, ոչ առևտրային կազմակերպություն է։ Outline-ը գործարկվել է 2018 թվականին Jigsaw-ի կողմից, որը Google-ին պատկանող տեխնոլոգիական ինկուբատոր է։ Outline-ը շարունակում է լինել անվճար, բաց կոդով նախագիծ, որը զարգանում է համայնքի աջակցության շնորհիվ։

Չե՞ք գտնում ձեր ուզածը։

Օգնության համար դիմեք մեր թիմին։

Կապ մեզ հետ