Ինչպես է այն աշխատում
Ստեղծեք ձեր սեփական VPN-ը և ինքներդ վերահսկեք ձեր ինտերնետ թրաֆիկը
Outline-ի աշխատանքի սկզբունքը շահավետորեն տարբերվում է VPN-ի ավանդական մոդելից նրանով, որ ցանկացած ոք հեշտությամբ կարող է իր սեփական VPN ցանցը ստեղծել։
Ավանդական VPN-ներ
Ավանդական VPN-ները հաճախ հեշտությամբ կարելի է արգելափակել, քանի որ դրանք հեշտ է հայտնաբերել։
VPN-ներն օգտագործվում են թրաֆիկն անանուն դարձնելու համար, սակայն տարածված VPN-ների կողմից օգտագործվող անվտանգության որոշ հաղորդակարգեր կիրառում են եզակի կրիպտոգրաֆիկ ստորագրություններ, որոնք հեշտությամբ կարելի է նույնականացնել և արգելափակել։
Երբ դուք ձեր սարքը միացնում եք ավանդական VPN ցանցի, ձեր թրաֆիկը հեշտությամբ կարող է հայտնաբերվել, քանի որ նման թրաֆիկի ծավալը թույլ է տալիս առանց դժվարության գտնել սերվերը և արգելափակել այն։
Outline
Outline-ն աշխատում է, նույնիսկ երբ մյուս VPN-ներն արգելափակվում են, և դիմակայուն է գրաքննության այնպիսի բարդ ձևերի նկատմամբ, ինչպիսին է ցանցի կամ IP հասցեների հիման վրա արգելափակումը։
Outline-ն ավելի հուսալի է, քանի որ աշխատում է այնպիսի մի հաղորդակարգով, որը հեշտ չէ հայտնաբերել և, հետևաբար, դժվար է արգելափակել։
Վստահելի մարդկանց մասնավոր մուտք տրամադրեք դեպի ձեր սերվեր։ Որքան քիչ օգտատերեր միանան ձեր սերվերին, այնքան արգելափակող ծրագրերի համար ավելի դժվար կլինի հայտնաբերել այն, և այնքան ավելի հեշտ կլինի ապահովել գաղտնիությունը։
Ձեր գաղտնիությունը Outline-ի գլխավոր առաջնահերթությունն է։
Այն երբեք չի գրանցում ձեր թրաֆիկը և չի հավաքում տվյալներ ձեր կողմից ինտերնետի օգտագործման մասին։
Ներբեռնել Outline Manager-ը Ներբեռնել Outline-ի սպասառուն