Սկսել
Երկու արտադրանքներ, որոնք աշխատում են միասին
Outline ծառայությունը բաղկացած է երկու փոխկապակցված արտադրանքներից, որոնք ձեզ և ձեր թիմի համար կապահովեն ինտերնետի անխափան հասանելիություն։
Step 1
Սկսեք Outline Manager-ից
Կարգավորեք ձեր սերվերը Outline Manager համակարգչային ծրագրից
Նախքան սերվերը կարգավորելը ներբեռնեք Outline Manager համակարգչային հավելվածը։ Այն թույլ է տալիս կառավարել բոլոր կարգավորումները մեկ տեղում։ Ցանկից կարող եք ընտրել վստահելի ամպային ծառայություններից որևէ մեկը կամ օգտագործել Լինուքսի ձեր սեփական ենթակառուցվածքը։ Ամպային շատ ծառայություններ առաջարկում են սակագնային պլաններ, որոնց ամսական արժեքը չի գերազանցում 5 ԱՄՆ դոլարը։
Երբ ներբեռնեք Manager-ը, ձեզ կառաջարկվի ընտրել վստահելի ամպային ծառայություններից որևէ մեկը, օրինակ՝ Digital Ocean, AWS կամ Google Cloud։ Ամպային ծառայությունն ընտրելուց հետո դուք կստանաք ցուցումներ, որոնց օգնությամբ կավարտեք գրանցման գործընթացը։ Դրանից հետո դուք կկարողանաք կառավարել ձեր սերվերը Outline Manager-ից։
Outline-ում կարող եք ընտրել սերվերի տեղակայման վայրը։ Ձեր ինտերնետային թրաֆիկը կարող եք երթուղավորել Սինգապուրի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և այլ երկրների տարածքով։
Step 2
Ստեղծեք մուտքի բանալիներ
Ստեղծեք մուտքի բանալիներ՝ ձեր սարքերը միացնելու և ձեր ցանցի մյուս օգտատերերին մուտքի թույլտվություններ տրամադրելու համար
Սերվերը կարգավորելուց հետո ստեղծեք եզակի մուտքի բանալիներ անմիջապես Outline Manager համակարգչային ծրագրում։ Manager-ից կարող եք հրավերներ ուղարկել, որպեսզի օգտատերերը կարողանան միանալ ձեր սերվերին հաղորդակցման ձեր նախընտրած հարթակի միջոցով։ Մուտքի բանալիներն օգտագործվում են՝ սարքերը Outline Manager-ին միացնելու և ձեր սերվերի միջոցով դրանք պաշտպանելու համար։ Այս բանալիները եզակի են, և դրանք հնարավոր է կառավարել ու հեռացնել անմիջապես սերվերում։ Նշեք թրաֆիկի սահմանաչափեր՝ սարքերից յուրաքանչյուրի համար թողունակությունը սահմանափակելու համար։
Սերվերին միանալու համար բավական է ընդունել հրավերը։ Դրանից հետո հավելվածից կարող եք հեշտությամբ միացնել և անջատել ձեր կապը։
Step 3
Ներբեռնեք Outline-ի սպասառու հավելվածը համակարգչի կամ շարժական սարքի համար
Միացրեք սարքը եզակի մուտքի բանալու օգնությամբ
Ներբեռնեք Outline-ի սպասառու հավելվածը App Store-ից կամ Google Play Խանութից, այնուհետև միացեք եզակի մուտքի բանալու օգնությամբ։ Սպասառու հավելվածը կարող եք տեղադրել ինչպես համակարգչում, այնպես էլ շարժական սարքերում, որպեսզի ցանկացած սարքից կարողանաք ապահով կերպով օգտվել համացանցից և տվյալներ փոխանակել։
Ձեր սեփական սարքերը միացնելուց հետո կարող եք սերվերը հասանելի դարձնել ձեր ընկերներին կամ գործընկերներին։ Ստեղծեք եզակի մուտքի բանալիներ և ուղարկեք դրանք ձեր ցանցի այն օգտատերերին, որոնց անհրաժեշտ է առանց զտիչների ինտերնետի հասանելիություն։ Կարող եք թրաֆիկի սահմանաչափեր դնել, որպեսզի ցանցի տարբեր սարքերի համար սահմանափակեք թողունակությունը։
Օգտագործեք այլընտրանքային հղում։ Իմացեք ավելին սպասառուի գործարկման պահանջների մասին։