Ներկայացնում ենք Outline SDK-ը՝ առաջադեմ ռազմավարություններ ցանցային միջամտությունների նկատմամբ կայունության բարձրացման համար Իմանալ ավելին

Մշակողների համար

Outline SDK

Միջհարթակային դարան և գործիքների հավաքածու, որոնց միջոցով հավելվածներ մշակողները կարող են հեշտությամբ օգտագործել Outline-ի առաջադեմ ցանցային ռազմավարությունները՝ ցանցի մակարդակով նույնիսկ ամենաբարդ միջամտությունները նվազեցնելու համար:

Պաշտպանություն գրաքննությունից

Համացանցում գրաքննության կայուն զարգացում է դիտվում։ Եվ այժմ Outline-ի ստուգված ռազմավարությունները, որոնք միլիոնավոր օգտատերերի թույլ են տալիս օգտվել համացանցից նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, ծրագրավորողներին հասանելի են հարմար SDK փաթեթի տեսքով։ Outline SDK-ը համատեղելի է բոլոր հիմնական հարթակների հետ և թույլ է տալիս համադրել ու կրկնակի օգտագործել մեր տեխնոլոգիաները։

Outline SDK-ը նախատեսում է օգտագործման երկու տարբերակ։

Քանի դեռ Outline SDK-ը հուսալի և ինտեգրված կայունություն է ապահովում արգելափակումների նկատմամբ, մշակողները կարող են կենտրոնանալ գլոբալ համացանցում ավելի շատ օգտատերերի մասնակցությունը և իրենց բովանդակության հասանելիությունը ապահովելու վրա։

Հավելվածներ ստեղծողներ

Զետեղեք առաջադեմ ցանցային ռազմավարություններ անմիջապես ձեր հավելվածներում՝ շրջանցելով անցանկալի ցանցային միջամտությունները և հասանելի դարձնելով օգտատերերին ձեր բովանդակությունը։

VPN մշակողներ

Օգտագործեք Outline-ի հիմնարար բլոկները և բաց կոդով ռազմավարությունները՝ ստեղծելու ժամանակակից VPN ծառայություն, որը զարգանում է ոլորտի առաջատարի հետ միասին։

Հիմնական գործառույթներ

Կարգավորելի միջերեսներ

Օգտվեք տեխնոլոգիաների կրկնակի օգտագործման և ճկուն համադրության համար ստեղծված միջերեսների առավելություններից։ Համադրեք պատրաստի ռազմավարությունները ձեր մշակումների հետ՝ եզակի ինտեգրումներ ստեղծելու համար։

Բազմակի զարգացող ռազմավարություններ

Ընտրեք միացման ձեզ համար առավել հարմար տարբերակը։ Ռազմավարությունների հավաքածուն ներառում է ինչպես պրոքսի սերվերների օգտագործմամբ տարբերակներ, օրինակ՝ Shadowsocks-ը, այնպես էլ առանց պրոքսի սերվերների լուծումներ, օրինակ՝ հատվածավորումը և կայուն DNS-ը։ Թվային միջավայրի փոփոխման հետ զուգահեռ մեր ռազմավարությունները բարելավվում և ընդլայնվում են՝ ապահովելով ձեր կապի կայունությունը։

VPN-ի դարաններ

Օգտագործեք կարևոր բլոկներ միջհարթակային VPN հավելվածի համար, այդ թվում՝ ադապտերներ (օրինակ՝ tun2socks), որոնք վերացնում են IP-ի և տրանսպորտային մակարդակների միջև բացը, UDP արգելափակման համապարփակ մշակում և այլ ընդլայնված գործառույթներ։

Իմանալ ավելին

Չե՞ք գտնում ձեր ուզածը։

Այցելեք աջակցման ծառայության էջը։

Outline ՀՏՀ