ՀՏՀ
Հաճախ տրվող հարցեր
Չե՞ք գտնում ձեր ուզածը:
Տեխնիկական լրացուցիչ օգնություն ստանալու համար այցելեք մեր Օգնության կենտրոն։
Ոչ, Outline-ը VPN չէ։ Այն թույլ է տալիս բոլոր օգտատերերին կարգավորել և կառավարել սեփական VPN սերվերը։
- Outline-ն օգտագործում է «առանց ձեռքսեղմման» ոչ հատուկ հաղորդակարգ, որը դժվար է հայտնաբերել՝ ի տարբերություն ստանդարտ VPN հաղորդակարգերի, որոնք հեշտությամբ կարելի է նույնականացնել և արգելափակել։
- Մուտքի մասնավոր բաշխում՝ ի տարբերություն հանրային VPN-ների, որտեղ գրաքննողը հեշտությամբ կարող է ստանալ սերվերների ցանկը, որոնք ուզում է արգելափակել։
- Եթե սերվերն արգելափակվում է, Outline-ի միջոցով հեշտությամբ կարելի է նորից ստեղծել այն։
Մուտքի բանալիները կարող են ստեղծվել միայն Outline Manager հավելվածից։ Եթե գիտեք որևէ մեկին, ով սերվեր է կարգավորել՝ օգտագործելով Outline Manager-ը, դիմեք նրան կամ կարգավորեք ձեր սեփական սերվերը և ինքներդ ձեզ ուղարկեք մուտքի բանալի։
Outline-ը ստուգվել է երկու անկախ ընկերությունների կողմից, որոնք տեղեկատվության անվտանգության աուդիտորներ են։ Ծանոթացեք նրանց հաշվետվություններին՝ Radically Open Security (2018 թ․ մարտ, 2022 թ․ դեկտեմբեր), Cure53 (2018 թ․ դեկտեմբեր, 2024 թ․ հունվար)։
Outline-ն անձնական տեղեկություններ չի հավաքում առանց ձեր համաձայնության։ Ծառայությունը նաև չի հավաքում տեղեկություններ այն մասին, թե ինչ կայքեր եք դուք այցելել, ում և ինչի հետ եք հաղորդակցվում։ Մեր կողմից հավաքվող տեղեկությունների մասին ավելին իմանալու համար կարդացեք օգնության բաժնի այս հոդվածը։
Եթե դուք ամպային ծառայության հաշիվ եք ստեղծում կամ մուտք եք գործում հաշիվ Outline Manager-ի միջոցով, մենք չենք ստանում ձեր կողմից ամպային ծառայությունների մատակարարին տրամադրված տեղեկությունները, օր․՝ ձեր էլ. հասցեն, անունը, վճարային տվյալները և վճարման մանրամասները։
Ընտրեք ամպային ծառայություն, որը համապատասխանում է ձեր կարիքներին և բյուջեին։ Google և Amazon Web Services մատակարարները վստահելի են։ Digital Ocean-ն առաջարկում է առավել մատչելի ամսական սակագնային պլաններ, և շատ օգտատերեր ասում են, որ այս ծառայության կարգավորումն ամենահեշտն է։
Դուք կարող եք տրամադրել մուտքի բանալիներ անմիջապես Outline Manager-ից։ Եթե սեղմեք «Տրամադրել մուտքի բանալի» կոճակը, կբացվի հրավեր՝ պատրաստի հաղորդագրությամբ։ Այն ներառում է ցուցումներ՝ ինչպես ընդունել բանալին, ներբեռնել սպասառու հավելվածը և միանալ ձեր Outline սերվերին։ Ստացողին մուտքի բանալի և ցուցումներ ուղարկելու համար դուք պետք է իմանաք նրա էլ. հասցեն կամ հեռախոսահամարը։
Գոյություն ունեն բազմաթիվ անվճար VPN-ներ, և դուք չգիտեք, թե ում են հասանելի ձեր տվյալները։ Շատ անվճար VPN-ներ փոխանցում կամ վաճառում են ձեր տվյալները, հետևում են ձեր առցանց գործողություններին։ Անվտանգության որոշ փորձագետների կարծիքով՝ հայտնի անվճար VPN-ներից շատերը պարունակում են բեքդոր, որի միջոցով ձեր տվյալները հասանելի են դառնում իշխանություններին կամ այլ վերահսկող մարմինների։ Անվճար VPN-ների մեծ մասը նաև հեշտ է հայտնաբերել և արգելափակել։
Outline-ը անվճար և բաց կոդով ծրագիր է։ Outline ապրանքանիշը պատկանում է Jigsaw-ին և առանց համապատասխան արտոնման չպետք է օգտագործվի։ Այս ուղեցույցում նկարագրվում է, թե ինչպես խուսափել Outline-ի և Jigsaw-ի հետ ձեր փոխգործակցության վերաբերյալ պոտենցիալ ապակողմնորոշիչ պնդումներից կամ սխալ բնութագրումներից և ինչպես ճիշտ օգտագործել ապրանքային նշանի հաստատված տարրերը։