Ներկայացնում ենք Outline SDK-ը՝ առաջադեմ ռազմավարություններ ցանցային միջամտությունների նկատմամբ կայունության բարձրացման համար Իմանալ ավելին

Մուտք դեպի ազատ և բաց ինտերնետ

Outline-ը հեշտացնում է VPN սերվերի ստեղծման գործընթացը՝ ապահովելով մուտք դեպի ազատ և բաց ինտերնետ։

Ներբեռնել Outline-ը

Վերջին տասը տարիների ընթացքում համացանցում գրաքննության կայուն աճ է դիտվում։

Outline-ը բոլոր օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծելու սեփական VPN սերվեր և ավելի ապահով օգտվել ազատ ու բաց ինտերնետից։ Outline-ի միջոցով գործարկվող սեփական VPN սերվերի շնորհիվ մուտքը դեպի ինտերնետ ավելի ապահով է, և դրա միջոցով հաստատված կապը դժվար է արգելափակել։

VPN-ի առավելությունները

VPN-ներն ապահովում են հաղորդակցության գաղտնիությունը և ձեր մուտքը դեպի բաց ինտերնետ։ Այնուամենայնիվ, VPN ծառայություն մատուցողների մեծ մասի դեպքում դուք միշտ չէ, որ գիտեք, թե ով է վերահսկում VPN-ը, և ում են հասանելի ձեր տվյալները։

Սեփական VPN սերվերի ստեղծումը նախկինում բարդ գործընթաց էր։ Հիմա դա այլևս այդպես չէ։

Ինչո՞ւ Outline

Outline-ի օգնությամբ յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել և աշխատեցնել իր սեփական VPN սերվերը, ինչպես նաև հասանելիություն տրամադրել այլ օգտատերերի։ Outline-ը ստեղծվել է՝ արգելափակումներին դիմակայելու։ Այն ձեզ թույլ է տալիս վերահսկել ձեր սերվերի կարգավորումը՝ ներառյալ դրա տեղակայման վայրը։ Outline-ն ամբողջովին բաց կոդով ծրագրակազմ է։ Այն օգտագործում է թափանցիկ տեխնոլոգիա, որը համապատասխանում է անվտանգության ժամանակակից ստանդարտներին (աուդիտի է ենթարկվել անվտանգության ոլորտում մասնագիտացած երկու ընկերությունների կողմից)։

Արգելափակման նկատմամբ դիմակայունություն

Outline-ը դիմակայուն է արգելափակման այնպիսի բարդ ձևերի նկատմամբ, ինչպիսին է DNS-ի, բովանդակության և IP հասցեների հիման վրա արգելափակումը: Օգտատերերը հայտնում են, որ Outline-ն աշխատում է, նույնիսկ երբ այլ հայտնի VPN-ներ արգելափակվում են կամ չեն կարողանում միանալ։

Տարածում

Հեշտությամբ հասանելի դարձրեք Outline-ի ձեր սերվերն անմիջապես Outline Manager հավելվածից։ Ստեղծեք մուտքի եզակի բանալիներ Manager համակարգչային հավելվածում և կիսվեք դրանցով ձեր վստահելի ընկերների հետ էլփոստի կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Outline-ի օգնությամբ դուք կարող եք հասանելի դարձնել ձեր սերվերը հարյուրավոր օգտատերերի կամ պարզապես ձեր ընկերներին։

Վերահսկողություն

Outline-ի միջոցով դուք վերահսկում եք ձեր սեփական սերվերը և, հետևաբար, ինտերնետի հասանելիությունը ձեզ համար։ Դուք եք որոշում՝ որտեղ տեղակայել ձեր սերվերը և ում հասանելի դարձնել այն։ Outline Manager-ը թույլ է տալիս սահմանել թրաֆիկի սահմանափակումներ յուրաքանչյուր օգտատիրոջ համար, որին հասանելի եք դարձրել ձեր սերվերը սպասառու հավելվածի միջոցով։

Երկու արտադրանքներ, որոնք աշխատում են միասին

Outline-ը բաղկացած է երկու պրոդուկտներից, որոնք աշխատում են Outline SDK-ի միջոցով՝ մեր ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա։

Outline Manager-ի օգնությամբ դուք կարող եք հեշտությամբ ստեղծել ձեր սեփական VPN սերվերը։ Կարգավորեք ձեր սեփական սերվերը և տրամադրեք մուտքի բանալիներ անմիջապես համակարգչային հավելվածից։ Outline Manager-ը հասանելի է համակարգչային բոլոր համակարգերում։

Ներբեռնել Outline Manager հավելվածը

Outline-ի սպասառուն պարզ հավելված է, որի միջոցով դուք կարող եք ձեր VPN սերվերը հասանելի դարձնել ձեր ցանցի մյուս օգտատերերին։ Ներբեռնեք հավելվածը բջջային սարքում կամ համակարգչում՝ ձեր բոլոր սարքերը պաշտպանելու համար։ Միացեք ձեր սերվերին՝ օգտագործելով Outline Manager-ի ստեղծած եզակի մուտքի բանալին։

Ներբեռնել Outline-ի սպասառուն

Պաշտպանեք ձեր հավելվածները և VPN ծառայությունները ցանցային մակարդակով միջամտություններից միջհարթակային դարանի և գործիքների հավաքածուի միջոցով, որոնք օգտագործում են Outline-ի առաջադեմ ցանցային ռազմավարությունները։

Սկսել

Ինտերնետ, որին կարող եք վստահել

Outline-ը բաց կոդով է և աուդիտի է ենթարկվել Radically Open Security (2018, 2022) և Cure53 (2018, 2024) ընկերությունների կողմից։

Outline-ի թիմը չի համագործակցում getoutline.me կայքի և դրա հետ կապված @OutlineVpnOfficial Telegram ալիքի հետ, և մենք չենք կարող օգնել օգտատերերին, որոնք խնդիրներ ունեն այդ ծառայություններից ձեռք բերված մուտքի բանալիների հետ։